Լրահոս

22.01.2010 09:23


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հունվարի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:

Քննարկվել են նաև Հայաստանն ժողովրդավարության վերականգնմանն առնչվող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել քաղբանտարկյալների և նրանց ազատ արձակման հետ կապված հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը