Աշխարհ

10.07.2017 11:51


Ալիևի հետ հանդիպումից հետո Էրդողանը գրառում է կատարել Twitter-ում

Ալիևի հետ հանդիպումից հետո Էրդողանը գրառում է կատարել Twitter-ում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում գրառում է կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերաբերյալ:

Թուրքական «Akşam» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գրառումը հաջորդել է Ստամբուլի Թարաբյա պալատում Էրդողանի և Ալիևի միջև տեղի ունեցած 1.5 ժամանոց դռնփակ հանդիպմանը:

«Եղբորս՝ @presidentAZ պարոն Ալիևի հետ Ստամբուլում քննարկեցինք երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները: Մեր եղբայրությունը կհարատևի՝ էլ ավելի հզորանալով»,- գրել է Էրդողանը:

Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի նախագահի այս գրառումը հատկապես մեծ ոգևորություն է առաջացրել ադրբեջանցի օգտատերերի շրջանում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը