Լրահոս

10.07.2017 18:12


Երևանի Վարդավառի լճի մոտ այրվել է 1500 քմ խոտածածկույթ

Երևանի Վարդավառի լճի մոտ այրվել է 1500 քմ խոտածածկույթ

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Վարդավառի լճի մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկույթ, Հ-6 ավտոճանապարհի Եղվարդ-Նոր Գեղի հատվածի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին՝ ևս 1.5 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 1-ին փողոցի մոտակայքում՝ 600 քմ, Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղի գերեզմանատանը՝ 1500 քմ, Բալահովիտ գյուղի սարի վրա՝ ասֆալտի գործարանի մոտակայքում՝ 9000 քմ բուսածածկույթ, Բյուրեղավան քաղաքի «Արզնի 3-րդ» առողջարանի մոտակայքում՝ 5000 քմ, Շիրակի մարզի Շիրակավան գյուղի մոտակայքում՝ 6000 քմ, Թալին-Եղնիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ 2000 քմ ցորենի արտ և մոտ 2 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը