Լրահոս

10.07.2017 09:58


Երևանում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող ГАЗель-ը ու Opel-ը. կան վիրավորներ

Երևանում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող ГАЗель-ը ու Opel-ը. կան վիրավորներ

Հուլիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 1747 Տ համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 VL 709 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը բախման հետևանքով գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը