Լրահոս

10.07.2017 09:38


Իսակով-Մոնթե Մելքոնյան պողոտաների խաչմերուկում ավտոմեքենա է կողաշրջվել

Իսակով-Մոնթե Մելքոնյան պողոտաների խաչմերուկում ավտոմեքենա է կողաշրջվել

Հուլիսի 9-ին, ժամը 22:50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակով-Մոնթե Մելքոնյան պողոտաների խաչմերուկում ավտոմեքենա է կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 34 OF 169 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը