Լրահոս

09.07.2017 22:22


Դարձյալ կրիմինալ միջադեպ Գյումրիում․ 35-ամյա տուժողի վիճակը ծանր է

Դարձյալ կրիմինալ միջադեպ Գյումրիում․ 35-ամյա տուժողի վիճակը ծանր է

Քիչ առաջ Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Ռեպինի փողոցի վրա գտնվող «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ դանակահարել են 1982 թվականին ծնված Ս․Հ-ին։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրա մոտ առկա է կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, հեմոպնեվմոթորաքս, տրավմատիկ շոկ։ Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրու բժշկական կենտրոն կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է դիմել անձ, բժիշկների կողմից տրվել է տեղեկանք առ այն, որ նրա ունեցած վնասվածքը թափանցող է։

Թե ո՞վ է դանակահարել 35-ամյա Ս․Հ․-ին, դեռևս հայտնի չէ, թեև, ըստ խոսակցությունների, կենցաղային հողի վրա վիճաբանություն է ծագել, որն էլ ավարտվել է դանակահարությամբ։

Մանրամասները՝ Aravot.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը