Լրահոս

06.12.2010 09:53


ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 107 հարց

ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 107 հարց

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որը նախագահել է  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցել են չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  և  դեկտեմբերի 6-9-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ ութերորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 9 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 107 հարց, միջազգային 12 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  և դեկտեմբերի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն այսօր՝ դեկտեմբերի 6-ի  ԱԺ նիստում:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը