Լրահոս

09.07.2017 10:13


Կենդանաբանական այգու մոտ բախվել են «ՎԱԶ-2121»-ը, «Hyundai Sonata»-ն և «Mercedes C»-ն․ կա տուժած

Կենդանաբանական այգու մոտ բախվել են «ՎԱԶ-2121»-ը, «Hyundai Sonata»-ն և «Mercedes C»-ն․ կա տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 19:17-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 01 OD 110 պետհամարանիշի (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Ա.), «Hyundai Sonata» մակնիշի 71 TO 111 պետհամարանիշի (վարորդ՝ 1989թ . ծնված Ա. Թ.), «Mercedes C» մակնիշի 88 TT 018 պետհամարանիշի (վարորդ` Հ. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը