Լրահոս

08.07.2017 22:50


Ինքնասպանություն Երևանում. միջին տարիքի տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Ինքնասպանություն Երևանում. միջին տարիքի տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի: Պահպանության ոստիկաններն էլ կամրջի վրա հայտնաբերել են բանալիներ, գումար և այլ իրեր, որոք, ըստ ականատեսների՝ կամրջից ցած նետված տղամարդունն են:

Կամրջի վրա հայտնաբերված հեռախոսի մեջ նամակ է եղել, որտեղ գրված է՝ Մամ ջան, ներիր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը