Լրահոս

08.07.2017 18:30


Վեդիի կենտրոնական մասում ավտոմեքենա է այրվել

Վեդիի կենտրոնական մասում ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 7-ին, ժամը 21:46-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի կենտրոնական մասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TR 005 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են մալուխներ (30 սմ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը