Լրահոս

08.07.2017 14:46


Այգեվան գյուղում ուժեղ քամու հետևանքով տան տանիքներ են պոկվել

Այգեվան գյուղում ուժեղ քամու հետևանքով տան տանիքներ են պոկվել

Հուլիսի 7-ին, ժամը 18:17-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում ուժեղ քամու հետևանքով տան տանիքներ են պոկվել:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 17:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով վնասվել են 7-րդ փողոցի թիվ 13 տան տանիքը՝ մոտ 100 քմ, 7-րդ փողոցի թիվ 15 տան տանիքը՝ մոտ 70 քմ, 7-րդ փողոցի թիվ 18 տան տանիքը` մոտ 30 քմ, 7-րդ փողոցի թիվ 20 տան տանիքը՝ մոտ 50 քմ, 5-րդ փողոցի թիվ 14 տան տանիքը` մոտ 150 քմ, 5-րդ փողոցի թիվ 16 տան տանիքը՝ մոտ 150 քմ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ով տեղեկացրեց, որ կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը