Լրահոս

08.07.2017 16:37


Ավտոմեքենաներ են արգելափակվել ավազի և ցեխի մեջ

Ավտոմեքենաներ են արգելափակվել ավազի և ցեխի մեջ

Հուլիսի 7-ին, ժամը 23:26-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վարդաբլուր-Գեղարոտ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԳԱԶ-2410 մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հուլիսի 7-ին, ժամը 19:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքին հարակից՝ լճի ափամերձ տարածքում, ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 34 TP 412 պետհամարանիշով ավտոմեքենան։

***

Հուլիսի 7-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մոտակա հանդամասում մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ՎԱԶ-2104 մակնիշի 34 TV 294 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը