Ուղիղ խոսք

21.01.2010 19:32


Վահագն Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանի գաղափարակիցը չեմ և նրա քաղաքական հայացքները չեմ ընդունում հատկապես այն օրվանից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն և ասաց, որ Ադրբեջանը մեր պատուհանն է դեպի աշխարհ և պետք է շատ արագ լուծել այս հարցն ու արագացնել Թուրքիայի հետ նոր հարաբերությունների հաստատումը։ Այ սա ինձ համար բացարձակապես անընդունելի է, և քանի որ Նիկոլ Փաշինյանը նրա թիմում է, նրա գաղափարակիցն է, ես նրան չեմ ընդունում։ Բայց որ նրա դատապարտումը, ինչքան էլ քրեական լինի, անպայման քաղաքական հիմք ունի, և դա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, դա ինձ համար անընդունելի է։

Այս խորագրի վերջին նյութերը