Աշխարհ

08.07.2017 08:01


30 րոպեն ձգվեց 2 ժամ․ Պուտինի և Թրամփի ամենասպասված հանդիպումը (տեսանյութ)

30 րոպեն ձգվեց 2 ժամ․ Պուտինի և Թրամփի ամենասպասված հանդիպումը (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում են անցկացրել G20 գագաթաժողովի շրջանակներում։ Նրանց զրույցը նախատեսված 30 րոպեների փոխարեն ձգվել է ավելի քան 2 ժամ։

Թրամփն ասել է, որ իր ռուս պաշտոնակցի հետ տարաբնույթ հարցեր են քննարկելու։

-Ամեն ինչ շատ լավ է։ Ակնկալում ենք, որ մեր հարաբերություններում և մեր երկրների համար բազմաթիվ դրական զարգացումներ կլինեն,-նշել է Թրամփը։

Պուտինն էլ նկատել է, որ միայն հեռախոսազրույցները բավարար չեն, և կարևորագույն հարցեր քննարկելու համար առանձնազրույցներն անհրաժեշտություն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը