Լրահոս

07.07.2017 16:47


Ողբերգական ավտովթար Երևանում. Nissan-ը հայտնվել է ապառաժ քարերի վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Երևանում. Nissan-ը հայտնվել է ապառաժ քարերի վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 88 SR 788 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել այն և մոտ 10 մետր հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը