Աշխարհ

07.07.2017 20:19


Դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի երկնաքեր

Դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի երկնաքեր

Ոստիկանները դանակով զինված 52-ամյա տղամարդու են ձերբակալել, ով փորձել է ներխուժել Նյու Յորքում գտնվող Trump Tower երկնաքեր։ Բրոնքսի բնակիչ Ադամ Բինետեսի փորձը կանխել են ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Տղամարդը հայտարարել է, որ ԱՄՆ սենատոր է և ցանկանում է հանդիպել նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ։ Բացի դանակից նրա մոտ նաև անձը հաստատող կեղծ փաստաթուղթ է հայտնաբերվել։

Բինետեսին մեղադրանք է առաջադրվել։ Նա նաև ուղարկվել է հիվանդանոց՝ ստուգելու հոգեկան վիճակը։

Նշենք, որ ներկա դրությամբ Իվանկա Թրամփը գտնվում է Գերմանիայում, որտեղ ուղեկցում է հորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը