Լրահոս

20.12.2010 13:34


Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մի շարք մրցանակներ է շնորհվել

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մի շարք մրցանակներ է շնորհվել' հաշվի առ­նելով 2010թ. հանրապետական ստուգատես­ների արդյունքները:

Ըստ այդմ' 2010թ. «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցանակը շնորհվել է.

1-ին տեղ'  Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքային համայնքին,  

2-րդ տեղ'  Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքին,

3-րդ տեղ'  Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքին.

2010թ. «Լավագույն գյուղական մարզական համայնք» մրցանակը շնորհվել է.

1-ին տեղ' Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքին,

2-րդ տեղ' Տավուշի մարզի Աչաջուր գյուղական համայնքին,

3-րդ տեղ' Վայոց ձորի մարզի Արենի գյուղական համայնքին.

2010թ. «Լավագույն մարզական բակ» մրցանակը շնորհվել է.

1-ին տեղ'  Եր&ան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 2-րդ &    4-րդ շենքերի բակին,

2-րդ տեղ' Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի բակին,

3-րդ տեղ'  Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղա­մասի 1/1-ին & 1/2-րդ շենքերի բակին:   

Այս խորագրի վերջին նյութերը