Լրահոս

07.07.2017 14:11


Վրաերթից 10 օր անց 24-ամյա երիտասարդը մահացել է

Վրաերթից 10 օր անց 24-ամյա երիտասարդը մահացել է

Հունիսի 26-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոլդովական փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 24-ամյա երիտասարդի: Վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 6-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում վրաերթի ենթարկված երիտասարդը՝ 1993 թ. ծնված Գագիկ Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ Նոր Նորքի բաժնի ծառայողների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-21723»-ը վազանց կատարելու ժամանակ բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, դուրս եկել մայթեզր և վրաերթի ենթարկել Գ.Մարգարյանին: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը