Լրահոս

06.12.2010 10:20


Արխանգելսկում ռուսը ազգային ատելության հողի վրա ծեծել է հային

46-ամյա հարբած տղամարդը Ռուսաստանում հայհոյել և ծեծել է հային։ Շենկուրի շրջանային դատարանը (Արխանգելսկ) շրջանի 46-ամյա բնակչին 1 տարի 6 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է ենթարկել Հայաստանի քաղաքացուն ծեծելու և վիրավորելու համար։

Պարզվել է, որ 2010թ. մայիսի 7-ին ձեռնարկատեր Վասիլի Զամյատինը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ազգային ատելության հողի վրա բազմաթիվ ուղևորների ներկայությամբ ավտոբուսում երկար ժամանակ մտածված կերպով վիրավորական բացականչություններ է արել Հայաստանի քաղաքացու նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները։

Այնուհետև Զամյատինը ավտոբուսի կանգառում բռնել է քաղաքացու հագուստից և գցել է նրան գետնին, ինչից հետո բռունցքով գլխին առնվազն 3 հարված է հասցրել։

 

Այս խորագրի վերջին նյութերը