Լրահոս

07.07.2017 11:33


Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes Vito-ն և Ford Transit-ը. կա 7 վիրավոր

Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes Vito-ն և Ford Transit-ը. կա 7 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:10-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 53-ամյա Արթուր Մանուկյանի վարած Mercedes Vito մակնիշի 34 ZT 061 համարանիշի և Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Նվեր Դավթյանի վարած Ford Transit մակնիշի 35 AT 772 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes Vito-ի ուղևորներ, Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 24-ամյա Խաժակ Սլոյանը, Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչներ, 18-ամյա Արթուր Ներսիսյանը, 39-ամյա Իրինա Ներսիսյանը, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 65-ամյա Լաուրա Դանիելյանը, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Մանուկյանը տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, իսկ Ford Transit-ի ուղևորներ, Իջևան քաղաքի բնակիչներ, 25-ամյա Արթուր Մարգարյանը, և 21-ամյա Նարեկ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:

Վիրավորներից Ա. և Ն. Մարգարյանները եղբայրներ են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը