Լրահոս

07.07.2017 18:12


Ագարակի մաքսակետի մոտ այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ

Ագարակի մաքսակետի մոտ այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ

Հուլիսի 6-7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 21-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 17-րդ կմ-ի մոտակայքում՝ 3 հա, Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերջնամասում՝ մոտ 2500 քմ, Ագարակ քաղաքի մաքսակետի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը