Լրահոս

07.07.2017 09:53


«Մայամի» հյուրանոցի լվացքատանը հրդեհ է բռնկվել

«Մայամի» հյուրանոցի լվացքատանը հրդեհ է բռնկվել

ուլիսի 7-ին, ժամը 04:17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մայամի» հյուրանոցային համալիրի լվացքատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:36-ին, մարվել՝ 04:46-ին: Այրվել է մեկ հեռուստացույց՝ ամբողջովին և կախովի առաստաղ (10 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը