Լրահոս

06.07.2017 23:39


Առավոտ կանուխ մեռնում է ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ

Առավոտ կանուխ մեռնում է ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ

Առավոտ կանուխ մեռնում է ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ...
Հայ կերպարվեստի ջղոտ, համարձակ, բացառիկ տեսակը ներկայացնող անհատականություններից, թերևս, վերջինը...ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ...
Իսկ ո՞վ ասաց, որ նա համաշխարհային մեծություն չէ: Այդպիսին է...Նրա կերտած «Թամանյանը» նայեք...
Կորցրել ենք ՄԵԾԻՆ, իսկ այդ մասին լրատվամիջոցներում մինչև կեսօր, կեսօրից հետո էլ ոչ մի լուր չկա...
Ամո՛թ է, ամո՛թ...(ոչ էլ մշնախ-ից լուր կա):
Անկախությունից հետո իրապես բացառիկ տաղանդավոր մարդիկ դարձան անտեր ու թշվառ, անկախությունը չսիրեց նրանց, սիրեց ու փայփայեց միջակություններին...
Արտաշես Հովսեփյանը անկախության 25 տարիներին մնաց լքյալ, նրան ոչ ոք գործ չէր պատվիրում, իսկ նա շարունակում էր իր արվեստանոցում ստեղծագործել:
Մեկ ամիս առաջ ընկավ հիվանդանոց ու առողջապահության նախարարությունում անգամ չգիտեին, թե նա ով է ու նրա վիրահատության համար մի կերպ պետպատվեր «պոկեցին» այն մարդիկ, ովքեր գիտեին քանդակագործի և նրա ստեղծածի արժեքը...
Անկախությունը, իսկապես, ոչնչություններին առաջ մղեց ու գնահատեց՝ աչքաթող անելով մեր մտածողությունը, աշխարհայացքն ու գեղագիտությունը հարստացնող, իրենց գործերով հեղափոխություն արած մարդկանց, որոնցից մեկն էլ Արտաշես Հովսեփյանն է...
Հիշում եմ, 1993-ին, երբ մահացավ Համո Սահյանը, կառավարական հանձնաժողովը մտադրություն չուներ նրա աճյունն ամփոփել Կոմիտասի անվան Պանթեոնում:
Բանաստեղծ Վահագն Դավթյանի բողոքից հետո միայն Համոյին թաղեցին Պանթեոնում: Մեծը Մեծին արժևորել գիտե ու կարող է կռիվ տալ նրա համար, ինչպես այդ օրերին վարվեց Հայաստանի գրողների միության նախագահ Վահագն Դավթյանը:
Հայ քանդակագործության հսկաներից մեկը չկա ու մտավախություն ունեմ, որ նրա վերջին հանգրվանի հարցում նույն պատմությունն է կրկնվելու: Սակայն հիմա մի Վահագն Դավթյան չի գտնվի, որ պնդի փոխել որոշումը:
Այս դեպքում, Նկարիչների միությունում չի գտնվի մեկը, որ անհասկացողներին բան հասկացնի /այդ միության վեջն էլ չէր, որ տաղանդավոր մարդը քառորդ դար մատնված էր հարկադիր պարապուրդի/:
Բայց անվիճելի է, որ Արտաշես Հովսեփյանի վերջին հանգրվածը Պանթեոնն է՝ իր նման ու իր կերտած մեծի՝ Թամանյանի կողքին...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը