Լրահոս

06.07.2017 18:28


Գողություն է կատարվել թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում

Գողություն է կատարվել թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում

Հուլիսի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աբովյանի պուրակի մոտից բերման են ենթարկել 1999 թ. ծնված Արտակ Կ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.20-ին, Արտակ Կ.-ն թիվ 63 երթուղու ավտոբուսի սրահում 1973 թ. ծնված Սոֆիկ Ու.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և փաստաթղթեր: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը