ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան հաղորդել է, որ Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը 52,1% է, և սա շատ կարևոր ցուցանիշ է։
-Հետազոտությունը ցույց է տվել, որ այն անձինք, ովքեր զբաղված են ոչ ֆորմալ, վաստակի առումով պակաս եկամուտ են ստանում, և աղքատությունն էլ բարձր է, քան ֆորմալ հատվածում է՝ 34,2% ընդդեմ 21,7%-ի,-ասել է Մարտիրոսովան՝ ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները։
Բացի դա, նա բացատրել է, որ ոչ ֆորմալ զբաղվածներն ընդհանուր առմամբ 1,6 անգամ ավելի արագ են աղքատանում, քան այն անձանք, ովքեր զբաղված են պաշտոնապես։
Հիշեցնենք, որ ըստ «Հայաստանի սոցիալական իրավիճակը» զեկույցի՝ 2009թ. երկրում աղքատության ցուցանիշը կազմել է 34,1%, իսկ 2008 թ՝ 27,6%: Ընդամենը մեկ տարվա ընթացքում մոտ 214 000 մարդ երկրում աղքատացել է։
Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը 52,1% է