Լրահոս

06.07.2017 12:22


Դիլիջանի ոլորանում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Դիլիջանի ոլորանում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Հուլիսի 6-ին, ժամը 04:31-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 3-րդ ոլորանում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան հատվածի 17 կմ-ին ծառը կոտրվել, ընկել է ավտոճանապարհին և երկկողմանի փակել այն:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ճանապարհը բացվել է տեղի ուժերով և դարձել միակողմանի երթևեկելի:

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից:

Այս խորագրի վերջին նյութերը