Լրահոս

06.07.2017 09:24


Երևանում գտնվող ավտոտնակում նկատվել է օձ

Երևանում գտնվող ավտոտնակում նկատվել է օձ

Հուլիսի 5-ին, ժամը 20:28-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարներ թաղամասի թիվ 15 շենքին հարակից տարածքում գտնվող ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը