Լրահոս

20.12.2010 11:51


Ռուբեն Թորոսյան. «Սերժ Սարգսյանի երեք ապօրինի նշանակումները»

Ինչպես  հաղորդում է «Հայաստանի  հանրապետություն» օրաթերթն իր  17.12.10թ.-ի  համարում, ՀՀԿ  խորհուրդը պարոն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 16.12.10թ.  իր  նիստում  որոշել  է  նույն  պարոն Սերժ Սարգսյանին առաջարկել ազատել և նշանակել  կառավարության  անդամների։  Ընդունելով, մեղմ  ասած,  այդ  զավեշտալի  միջոցառման առաջարկությունը, 17.12.10թ.-ին    պարոն  Սերժ  Սարգսյանը  ՀՀ  Նախագահի  հրամանագրեր է ստորագրել  կառավարության անդամների  ազատման  և  նշանակումների  մասին, նշելով, որ դա կատարում է «Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության Սահմանադրության 55-րդհոդվածի4-րդկետով...»: Սակայն, վերջինս այլ դրույթ է սահմանում, այն  է' «Հանրապետության Նախագահը վարչապետի  առաջարկությամբ  նշանակում  և  ազատում  է  կառավարության  անդամներին»։

Ձեռնպահ  մնալով  կատարվածը  դիտարկել, որպես  պաշտոնեական  կեղծիք, սակայն պարտավոր  ենք  հայտարարել, որ  հիշյալ  Հրամանագրերն, ավելի  քան, ակնհայտորեն  չեն  համապատասխանում  ՀՀ  Սահմանադրությանը: Թե ինչ է նշանակում  սահմանադրական  այս կարգը  և, հետևաբար  նրա  խախտումը, մեր  պետականության, այդ  թվում, պետական կառավարման համար, բավականին գունեղ նկարագրել  են  ՀՀԿ  խորհրդի  որոշ  անդամներ  2005թ.-ի  հանրաքվեի  ժամանակ: Իսկ  մեզ մնում  է  միայն  արձանագրել, որ  սահմանադրական  կարգի  այս  խախտման արդյունքում, ՀՀ  արդարադատության /այն  էլ' արդարադատության/, էկոնոմիկայի  և ֆինանսների  նախարարների  պաշտոներն  զբաղեցնող  անձիք, այդ  պաշտոններում   ունեն  ապօրինի  կարգավիճակ:   Այդ  կապակցությամբ, այսօր  ՀՊԱԿ  նախագահ  Ռ.Թորոսյանը, հիմք  ընդունելով «Իրավական  ակտերի  մասին»  ՀՀ  օրենքի  13-րդ  հոդվածի  պահանջները  և ղեկավարվելով  նույն  օրենքի  91-րդ հոդվածի  պահանջներով, դիմել  է   ՀՀ  արդարադատության նախարարին, պահանջելով  միջոցներ  ձեռնարկել  խախտումները վերացնելու  համար  և այդ  մասին  տալ  համապատասխան  տեղեկատվություն: 

«Ընդդեմ  ՀՀԿ  ապօրինությունների» համահայկական  կոմիտեի լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը