Լրահոս

06.12.2010 10:15


Սաստիկ ցրտի պատճառով Պրահայում վերջին երեք օրվա ընթացքում 6 մարդ է զոհվել

Պրահայի ոստիկանության մամլո խոսնակ Թոմաշ Գուլանը չեխական լրատվական գործակալությանը հայտնել է, որ սաստիկ ցրտի պատճառով Պրահայում երկու մարդ է զոհվել։  Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ին, Չեխիայում ջերմաչափի սնդիկի սյունը գիշերն ինջնում է մինչև Ցելսիուսի -20 աստիճան, իսկ որոշ շրջաններում հասնում է -25 աստիճանի։

Գուլանի խոսքերով՝ մայրաքաղաքային այգիներից մեկում հայտնաբերվել է 54-ամյա մի կին, որը ցրտահարությունից մահացած է եղել։

-Երեկ բժիշկները նաև չեն կարողացել փրկել մի տղամարդու, ով Յան Պալահի հրապարակում էր ցրտահարվել,-ասել է ոստիկանության մամլո խոսնակը։

Պրահայի ոստիկանները վերջին շրջանում հաճախ են զննում այն տեղերը, որտեղ հնարավոր է անտունների գտնել։ Համաձայն իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության՝ վերջին երեք օրում Պրահայում ցրտահարությունից 6 մարդ է մահացել։

 

Այս խորագրի վերջին նյութերը