Լրահոս

05.07.2017 13:29


Դաշտից գողացված ձիերը մորթել ու վաճառել է

Դաշտից գողացված ձիերը մորթել ու վաճառել է

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի դաշտերից գողացված ձիերը մորթել, ապա վաճառել է:

Ըստ մեղադրանքի՝ Գ.Ազիզյանը 16.01.2017թ. գողության եղանակով Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի դաշտերից հափշտակել է նույն մարզի Աղձք գյուղի բնակիչ Ա.Սարգսյանին պատկանող 5 ձիերը, իսկ օրեր անց՝ 18.01.2017թ., եղբոր հետ մորթել և վաճառել են ինքնությունը չպարզված անձի:

Ընդհանուր առմամբ ձիերի արժողությունը գնահատվել է 2 000 000 ՀՀ դրամի չափով, սակայն, մեղադրանքի համաձայն, Ազիզյանները մորթված ձիերը վաճառել են 420 000 ՀՀ դրամով:
Գաբրիել Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը