Լրահոս

20.12.2010 16:11


Վրաստանի և Աբխազիայի միջև անջատվել է հեռախոսակապը

Աբխազ բջջային օպերատորներն անջատել են Աբխազիայի հետ կապի վրացական կոդը։ Այս մասին հաղորդում է  «georgiatimes.info»-ն։

Այս տարվա հունիսից Աբխազիա կարելի էր զանգահարել միայն «Բիլայն» բջջային օպերատորի հեռախոսահամարներից, բայց այժմ նաև այդ ուղին է անջատված։

Այլ բջջային օպերատորները՝ «Մագտի», «Ջեոսել», «Սիլքնետ»,  տեխնիկական անսարքության պատճառով դեպի հին գիծ մուտք չունեին։

Վրաստանի խորհրդարանի կողմից համապատասխան օրենքի ընդունումից հետո ռուսական կոդերով Աբխազիայի հետ կապը արգելափակվել էր։ Վրացական բջջային օպերատորները դրանք արգելափակել պարտավոր են։ Օրենքի նորմերի  համաձայն՝ ՄԱԿ-ին առընթեր միջազգային հեռահաղորդակցման խորհուրդին խնդրանք էր ուղարկվել Աբխազիայի ելքի ռուսաստանյան կոդերը միջազգային գրանցամատյանում չներառել։

Այս խորագրի վերջին նյութերը