Այսօր մեկնարկած քառօրյայում քվեարկության է դրվելու «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանմասին» «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագիծը։
Հիշեցնենք, որ այն հետաձգվել էր մինչև դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին, հետևաբար և՝ Սարգասյան-Ալիև հանդիպմանը հաջորդող քառօրյան, և քվեարկության է դրվելու դեկտեմբերի 9-ին։
-Փաստացի Աստանայից հետո որևէ ազդանշան կամ կոալիցիայի որևէ դիրքորոշման մասին մեզ դեռևս հայտնի չէ,-այսօր «7օր»-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ ավելացնելով, որ Աստանայից հետո այս հարցի վերաբերյալ իրենց ևկոալիցիայի միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել.
-ԱԺ-ի որոշում գոյություն ունի, որ քվեարկությունը պետք է կազմակերպվի դեկտեմբերի 9-ին։ Հնարավոր է փոփոխել այդ որոշումը, բայց նման որոշում կայացված չէ ո՛չ «Ժառանգությունում», ո՛չ էլ կոալիցիան է դիմել։
Աստանայից հետո կոալիցիան «Ժառանգությանը» չի դիմել
Այսօր մեկնարկած քառօրյայում քվեարկության է դրվելու «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագիծը։
Հիշեցնենք, որ այն հետաձգվել էր մինչև դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին, հետևաբար և՝ Սարգասյան-Ալիև հանդիպմանը հաջորդող քառօրյան, և քվեարկության է դրվելու դեկտեմբերի 9-ին։
-Փաստացի Աստանայից հետո որևէ ազդանշան կամ կոալիցիայի որևէ դիրքորոշման մասին մեզ դեռևս հայտնի չէ,-այսօր «7օր»-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ ավելացնելով, որ Աստանայից հետո այս հարցի վերաբերյալ իրենց և կոալիցիայի միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել.
-ԱԺ-ի որոշում գոյություն ունի, որ քվեարկությունը պետք է կազմակերպվի դեկտեմբերի 9-ին։ Հնարավոր է փոփոխել այդ որոշումը, բայց նման որոշում կայացված չէ ո՛չ «Ժառանգությունում», ո՛չ էլ կոալիցիան է դիմել։
7or.am