Լրահոս

05.07.2017 17:37


Հրազդանցի փոքրիկի բուժումը 2500 դոլար արժե․ ընտանիքը դիմում է օգնության (տեսանյութ)

Հրազդանցի փոքրիկի բուժումը 2500 դոլար արժե․ ընտանիքը դիմում է օգնության (տեսանյութ)

Արթուր Երվանդի Խուրշուդյանը ծնվել է 2010թ. Հրազդան քաղաքում: Երեխայի մոտ նկատվել է լարվածություն, սակայն տեղամասային բժիշկը վերագրել է այն սովորական լարվածությանը՝ ուղարկելով երեխային մերսման կուրսի: Արթուրի մոտ դրական դինամիկա չտեսնելով՝ ծնողները նրան տեղափոխում են Երևան՝ Արաբկիր բժշկական կենտրոն, ուր պարզվում է, որ երեխան ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով: Նրա ուղեղում առկա է Հերպես վիրուսը:

Հայաստանում բազմաթիվ բուժման կուրս անցնելով և դրական դինամիկա չտեսնելով ծնողները երեխային տանում են ՌԴ Մոսկվայի Կորտեքս կլինիկա, որում նա ստանում է բուժում: Դրա արդյունքում էլ այսօր նա կարողանում է կանգնել և ծնողի օգնությամբ քայլել: Հիմա անհրաժեշտ է անցնել երկրորդ կուրսը, սակայն ծնողները հնարավորություն չունեն երեխային տանելու Մոսկվա և ստանալու հաջորդիվ բուժումը, ինչի պատճառով դիմում են հանրության օգնությանը: Բուժման կուրսն արժե 2500 դոլար:

Արթուրի մայրիկի՝ Հասմիկ Վարդանյանի անունով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում բացվել են հաշվեհամարներ՝

220341059719000 ՀՀ դրամ,

220341059719000 ԱՄՆ դոլար,

220341059719000 ՌԴ ռուբլի,

220341059719000 ԵՎՐՈ, SWIFT:AGCAAM22:

Արթուրի ծնողների հեռախոսահամրն է՝ +37499 873 075:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» սոցիալական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը