Լրահոս

05.07.2017 10:19


Զոլաքար գյուղի մոտ «ՎԱԶ-2106»-ը շրջվել է․ կան տուժածներ

Զոլաքար գյուղի մոտ «ՎԱԶ-2106»-ը շրջվել է․ կան տուժածներ

Հուլիսի 4-ին, ժամը 21:07-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Զոլաքար գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 9-րդ կմ-ին շրջվել է «ՎԱԶ-2106» մակնիշի 34 LN 451 պետհամարանիշով ավտոմեքենան։

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներից մեկը տեղափոխվել է Մարտունու ԲԿ, մյուս երեքը՝ Գավառի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը