Լրահոս

05.07.2017 08:16


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հուլիսի 4-ին, ժամը 19:04-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փարպի գյուղի Փարպեցու փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի 2 օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 4-ին, ժամը 18:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 40 շենքի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը