Լրահոս

21.01.2010 17:35


Արմեն Մարտիրոսյան. «Արձանագրությունների շրջանակում սահմանի բացումը միանշանակ հայկական շահերի դեմ է»

Արմեն Մարտիրոսյան. «Արձանագրությունների շրջանակում սահմանի բացումը միանշանակ հայկական շահերի դեմ է»

-Հայկական կողմը բավական պասիվ խաղացող է հայ-թուրքական գործընթացում,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ապա շարունակել,- կարծեք թե հիմնական գործընթացները և պայմանավորվածությունները Հայաստանից դուրս են ձեռք բերվում և ընդամենը մատուցվում են Հայաստանին։

Իսկ թե ինչպիսի պայմանավորվածություններ ձեռք կբերեն Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Միացյալ Նահանգներ, Թուրքիա-ԵՄ գերտերություններն իրենց միջև, ըստ Ա. Մարտիրոսյանի, մի փոքր դժվար է ասել։

-Այդ առումով էլ չեմ կարող միանշանակ ասել, թե այս տարի ինչ-որ ելք կունենան այդ բանակցությունները։ Համենայնդեպս, արձանագրությունների շրջանակում սահմանի բացումը միանշանակ հայկական շահերի դեմ է,-ավելացրել է պատգամավորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը