Լրահոս

04.07.2017 14:14


Կապանի կամրջի վրա ճաքեր են առաջացել

Կապանի կամրջի վրա ճաքեր են առաջացել

Հուլիսի 4-ին, ժամը 09:59–ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկ հրապարակի Լեռնագործների փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող կամրջի վրա ճաքեր են առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ սելավատարի վրա գտնվող կամուրջի (մոտ 70 քմ) երկայնքով առաջացել են ճաքեր (2 հատ, մոտ 3 մ), ինչը վտանգավոր է երթևեկության համար։

Փրկարարները սահմանազատել են կամուրջը։

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, քաղաքապետարանի ճարտարապետին և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը