ՀԱԿ–ն ընդվզման ալիք բարձրացնելու խնդիր իր առջև չէ՞ր դրել
-Լոկալ ընտրությունը չի կարող ընդվզման ալիք բարձրացնել, և նման նպատակ Կոնգրեսն իր առջև չէր դրել, որ այս ընտրություններից հետո պետք է ալիք բարձրացվի,- «Իրավունք դե ֆակտո» ակումբում խոսելով թիվ 10 ընտրատարածքի ընտրությունների մասին՝ ասել է «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ հասարակական ալիք կարող է բարձրացվել համապետական ընտրությունից հետո միայն։
-Կոնգրեսը երբևէ այս ընտրությունների հետ կապված որևէ հայտարարություն չի արել, որ դուրս է գալու, բողոքարկելու է։Սա շարժման տրամաբանության մեջ մտնող մի գործընթաց էր, որը մոբիլիզացնելու էր գոնե Կենտրոնի հասարակությանը և հնարավորություն էր տալու մեր ակտիվիստներին ակտիվորեն մանակցելու ընտրություններին ու ևս մեկ անգամ պատռելու իշխանությունների դիմակը,- ասել է Ա. Արզումանյանը։
Նա նաև նորմալ և շատ լավ ցուցանիշ է համարել Նիկոլ Փաշինյանի օգտին տրված ձայների քանակը՝ հաշվի առնելով, որ ընտրություններն ամանորյա տոներից անմիջապես հետո էին անկացվում, եղանակային պայմանները, քարոզարշավի սահմանափակ լինելը և թերթերի բացակայությունը.
-Այլ հարց է, որ, ինչպես միշտ, իշխանությունները կեղծել են, և Նիկոլի հավաքած ձայների 2000-ից ավելին գրել են ինչ-որ մի թեկնածուի օգտին (նույնիսկ անունը չգիտեմ)։
ՀԱԿ–ն ընդվզման ալիք բարձրացնելու խնդիր իր առջև չէ՞ր դրել
-Լոկալ ընտրությունը չի կարող ընդվզման ալիք բարձրացնել, և նման նպատակ Կոնգրեսն իր առջև չէր դրել, որ այս ընտրություններից հետո պետք է ալիք բարձրացվի,- «Իրավունք դե ֆակտո» ակումբում խոսելով թիվ 10 ընտրատարածքի ընտրությունների մասին՝ ասել է «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ հասարակական ալիք կարող է բարձրացվել համապետական ընտրությունից հետո միայն։
-Կոնգրեսը երբևէ այս ընտրությունների հետ կապված որևէ հայտարարություն չի արել, որ դուրս է գալու, բողոքարկելու է։ Սա շարժման տրամաբանության մեջ մտնող մի գործընթաց էր, որը մոբիլիզացնելու էր գոնե Կենտրոնի հասարակությանը և հնարավորություն էր տալու մեր ակտիվիստներին ակտիվորեն մանակցելու ընտրություններին ու ևս մեկ անգամ պատռելու իշխանությունների դիմակը,- ասել է Ա. Արզումանյանը։

7or.am