Լրահոս

04.07.2017 11:49


Վթարային ջրանջատում Լոռու մարզում

Վթարային ջրանջատում Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Օձուն-Սարահարթ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին՝ ժամը 11.00-21.00-ն, դադարեցվելու է Լոռու մարզի` Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի, Սանահին, Հագվիի գյուղերի, Աքորի գյուղի վերևի հատվածի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը