«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Զբաղվածության պետական ծառայության» պետ Սոնա Հարությունյանը ներկայացրել է զբաղվածության ոլորտի 2009թ. արդյունքները։
-Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ որոշակի դժվարութուններ կային զբաղվածության ոլորտում և լարվածություն՝ աշխատաշուկայում՝ այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք ունեցանք լուրջ ձեռքբերումներ,- ասել է Սոնա Հարությունյանը։
Նա նշել է, որ 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ գործազրկության մակարդակը ՀՀ-ում կազմում է 7.1% տարեսկզբի 6.3%-ի փոխարեն։ Հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը 99308 է, որոնցից 84493-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ։
Նա նշել է նաև, որ տարեսկզբից գործազրկության նպաստի ստացման իրավունք է ձեռք բերել 33300 գործազուրկ նախորդ տարվա 21043-ի փոխարեն։ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով նախատեսված 200-ի փոխարեն հաշվետու ժամանակահատվածում ընդգրկվել է 229 անձ, որոնցից 107-ը՝ հաշմանդամ։
2010թ. զբաղվածության պետական ծառայությունը, Սոնա Հարությունյանի խոսքերով, միջազգային մի շարք համագործակցություններ է նախատեսում։
Գործազրկության մակարդակը ՀՀ–ում կազմում է 7.1%

7or.am