Լրահոս

04.07.2017 18:41


«Անանի գոլ» տարածքում այրվել է 3 հա բուսածածկույթ

«Անանի գոլ» տարածքում այրվել է 3 հա բուսածածկույթ

Հուլիսի 3-4-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Աճառյան փողոցի 2-րդ փակուղու վերջնամասում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք և 12 հատ փայտակոճ՝ մասամբ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի «Անանի գոլ» տարածքում՝ 3 հա բուսածածկույթ, Կառնուտ գյուղի մոտակայքում՝ մոտ 10 քմ ցորենի դաշտ և մոտ 4000 քմ բուսածածկույթ, Սյունիքի մարզի Անդոկավան գյուղում՝ մոտ 400 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ «Արևիկ» հանգստյան գոտու մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 18-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 500 քմ չոր եղեգն, Արարատի մարզի Շահումյան գյուղի Զաքարյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող խաղողի այգում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ խաղողի վազերը՝ ամբողջությամբ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը