Աշխարհ

04.07.2017 10:03


Թուլուզում ավանդական մահմեդական հագուստով մոտոցիկլիստները կրակ են բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ

Թուլուզում ավանդական մահմեդական հագուստով մոտոցիկլիստները կրակ են բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ

Ֆրանսիայի հարավում գտնվող Թուլուզ քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում մեկ մարդ զոհվել է, առնվազն վեցը վիրավորումներ են ստացել։ Տուժածներից երկուսի վիճակը ծանր է։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավանդական մահմեդական հագուստով երկու անհայտ մոտոցիկլիստ կրակ են բացել անցորդների ուղղությամբ և թաքնվել դեպքի վայրից։

Իրավապահ մարմինների աղբյուրը տեղեկացրել է, որ սպանված տղամարդն ավելի վաղ կասկածվում էր սպանության մեջ։ Քննիչների կարծիքով՝ հանցագործության դրդապատճառը վրեժն է, ինչը բացառում է ահաբեկչության վարկածը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը