Լրահոս

21.01.2010 16:58


Շիրակի մարզպետարանը քննադատություն չի ընդունում

Շիրակի մարզպետարանը քննադատություն չի ընդունում

ՀՀ Շիրակի մարզպետի հրամանով Գյումրու «Օրհուս» կենտրոնի գործունեության դադարեցման պատճառը, ըստ կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանի, մարզպետ Լիդա Նանյանի խտրական վերաբերմունքն է իրենց կառույցի նկատմամբ: Գևորգ Պետրոսյանի կարծիքով Շիրակի մարզպետարանը չի ընդունում այն կառույցներին, որոնք քննադատում են մարզպետարանի գործունեությունը:

«Իմ կարծիքով այստեղ կա Շիրակի մարզպետարանի ընտրողական մոտեցումը մեր կենտրոնի նկատմամբ, քանի որ տարվա ընթացքում առնվազն 2 խոշոր դեպք եմ հիշում, որ մեր կենտրոնի առաքելության շրջանակներում, մեր պարտականությունները բարեխիղճ կատարելու արդյունքում ստիպված ենք եղել քննադատել մարզպետարանին կամ դուրս գալ մարզպետի որոշման դեմ: Առաջինը մարզպետարանի հարակից տարածքում իրականացված ծառահատումներն էին մարզպետարանի շենքն ընդլայնելու նպատակով: Ծառահատումն իրականացվել է առանց օրենքի պահանջները պահպանելու:

Իսկ երկրորդն Արթիկ քաղաքի խմելու ջրագծի շինարարության համար մարզպետի կողմից շինթույլտվությունն է, որը տրվել է առանց համապատասխան օրինական փաստաթղթերի: Մենք այս ամենի մասին բարձրաձայնել ենք»,- «7օր»-ին ասել է Գևորգ Պետրոսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը