Լրահոս

03.07.2017 15:58


Ալի Ալիևի մրցաշարին կմասնակցի հինգ ազատ ոճի ըմբիշ

Ալի Ալիևի մրցաշարին կմասնակցի հինգ ազատ ոճի ըմբիշ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին եւ 9-ին Մախաչկալայում կմասնակցի Ալի Ալիեւի մրցաշարին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմում ընդգրկել է 5 ըմբիշ: Նրանք են` Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ).

«Այս ըմբիշներն ընթացիկ տարում ավելի քիչ գոտեմարտեր են անցկացրել միջազգային գորգերում: Սա լավ հնարավորություն է աշխարհի առաջնությունից առաջ տեսնել նրանց պատրաստականությունն ու մարզավիճակը:

Լեւան Բերիանիձեն դեռեւս քաշի խնդիր ունի, բայց մինչեւ տարվա գլխավոր ստուգատեսը կհասցնի վերականգնվել»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Այժմ ազգային թիմը մարզվում է Ծաղկաձորում: Հուլիսի 6-ին ազատ ոճայինները կմեկնեն Մախաչկալա: Մրցաշարից մեկ շաբաթ անց հավաքականն ամբողջական կազմով Կիսլովոդսկում ուսումնամարզական հավաք կսկսի Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ:

Այս խորագրի վերջին նյութերը