Լրահոս

20.12.2010 10:35


Ղարաբաղյան դիրքերի վրա արձակվել է շուրջ 450 կրակոց

Նոյեմբերի կեսերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման նկատելի անկումը, վերջին երկու շաբաթների ընթացքում կրկին իր տեղը զիջեց հակառակորդի կողմից ձեռնարկվող ակտիվ գործողություններին: Դրանք հատկապես դրսևորվեցին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ, որի ընթացքում օգտագործվեցին նաև ձեռքի նռնականետեր: Միայն դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը "АК", "СВД", "РПК", "ПК", "ДШК", "Սև նետ", "УТЁС", "РПГ-7" փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակամարտ զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել են ավելի քան 80 անգամ' ղարաբաղյան դիրքերի վրա արձակելով շուրջ 450 կրակոց:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը