Լրահոս

03.07.2017 14:48


Նորածին տղա երեխա է մահացել Շիրակի մարզում

Նորածին տղա երեխա է մահացել Շիրակի մարզում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշված քրգործը հարուցվել է Արթիկի Մոր և մանկան առողջության կենտրոնից շտապ բուժօգնության ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Ավստրիական Մոր և մանկան հիվանդանոց տեղափոխված նորածին երեխայի մահվան փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում հանկարծամահության դեպքով նյութեր են նախապատրաստվել, իսկ մահացած երեխայի մայրը Շիրակի մարզի Վարդաքար գյուղի բնակիչ, 22-ամյա Անի Աբրահամյանն է:

Մահացած նորածինը տղա է եղել:

Այս խորագրի վերջին նյութերը