Մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում ս.թ. հունվարի 10-ին կայացած ընտրությունների արդյունքները բողոքարկելու գործընթացը հանդիպել է վարչախմբի կողմից կանխամտածված կազմակերպված խոչընդոտի։ Այսօր՝ հունվարի 21-ին լրանում է փաստաթղթերը ՍԴ ներկայացնելու վերջնաժամկետը, իսկ Նիկոլ Փաշինյանի փաստաբանները օրվա ընթացքում որևէ կերպ չեն կարողանում գտնել նրա գտնվելու վայրը՝ համապատասխան փաստաթղթերն ստորագրելու համար։ ԱԱ մեկուսարանից նրանց պատասխանել են, թե Ն. Փաշինյանին տեղափոխել են Նուբարաշենի մեկուսարան, ինչը որեւէ հիմնավորում չի կարող ունենալ։ Սա ընդամենը համապատասխան բողոքը ՍԴ ներկայացնելուն խոչընդոտելու մանր ժուլիկություն է՝ նկատի ունենալով, որ խնդիրը պետք է լուծվի ժամերի ընթացքում։ Մենք պահանջում ենք անմիջապես հնարավորություն տալ փաստաբաններին Ն. Փաշինյանի հետ հանդիպելու ու փաստաթղթերն ստորագրելու համար։
Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբ