Լրահոս

03.07.2017 13:59


Մերձավանում օձեր են հայտնաբերվել

Մերձավանում օձեր են հայտնաբերվել

Հուլիսի 3-ին, ժամը 11:32-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են պոլիտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 3-ին, ժամը 08:42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը