Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) 80 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը եւ էներգետիկ անկախության եւ արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով: Այս մասին հայտնում է a1plus.am-ը։
«Ավելի արդյունավետ եւ հուսալի էներգետիկ բաշխիչ ցանցը կարեւոր է Հայաստանում տնտեսական աճի համար»,–ասաց ԱԶԲ-ի Մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Ներդրումների գծով ավագ մասնագետ Սոնալի Տանգը: «Ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի կառավարության էներգետիկ անկախության եւ էներգաարդյունավետության նպատակին: ՀԷՑ-ի հետ մեր գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա հայ ժողովրդի եւ գործարար ոլորտի վրա՝ բարելավելով էլեկտրաէներգիայի բաշխման հուսալիությունն առաջարկվող ներդրումային ծրագրի միջոցով»:
80 մլն դոլարի վարկ կտրամադրվի ՀԷՑ-ին

Մանրամասները՝ a1plus.am-ում։