Լրահոս

03.07.2017 17:43


«Նաիրիտ»-ի ջրահովացման կենտրոնի մոտ այրվել է 1500 քմ խոտածածկույթ

«Նաիրիտ»-ի ջրահովացման կենտրոնի մոտ այրվել է 1500 քմ խոտածածկույթ

Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Թամանցիների փողոցում գտնվող «Նաիրիտ» ՓԲԸ-ի ջրահովացման կենտրոնի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Արագածոտնի մարզի Արտաշատ քաղաքի «Մուղնի գյոլ» կոչվող ջրամբարի մոտակայքում՝ մոտ 3 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի չգործող կարի արտադրամասի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ ասֆալտի գործարանի մոտակայքում՝ մոտ 4 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը